Վանաձորում խախտումներով կատարված շինարարությամբ պատմամշակութային հուշարձանի վնասման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.05.2026 | 17:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
23.05.2026 | 17:12
Գործ ունենք քաղաքականապես անմեղսունակ սուբյեկտի հետ. Կոնջորյանը` Սամվել Կարապետյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 17:00
«Եսե օր ձեր տուն կուգամ, վախենալով կուգամ, օր միամիտ մեգըմ կամեռայով բան չտեսնի». նոր գաղտնալսում ԲՀԿ-ին վերագրվող ընտրակաշառքի գործով
23.05.2026 | 16:49
Քոչարյանը Փաշինյանին Փաշաև անվանեց. ազգանունը մի քիչ սխալ ասացի, թռավ լեզվիցս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 16:30
Էս խելագարը բռնում է քաղաքացիներին ու պատասխան է պահանջում չզոհվելու համար. Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018թ. սեպտեմբերի 11-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ 2018թ. օգոստոսի 30-ին «azatutyun.am» կայքում տպագրված «Նախարարությունը պահանջում է դադարեցնել «անօրինական» շինարարությունը, Վանաձորի քաղաքապետարանն ընդդիմանում է» վերտառությամբ հոդվածը տեղեկություններ է պարունակում Վանաձորի «Արցախ» պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման հետ կապված Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործության մասին:

 

2018թ. սեպտեմբերի 14-ին Ա. Սաքունցի դիմումը և կից փաստաթղթերը Լոռու մարզի դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տարոնի բաժին՝ հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները քննարկելու և քրեադատավարական կարգով ընթացքի լուծման հարցը որոշելու նպատակով:

 

Նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ  պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող Վանաձորի «Արցախ» պուրակում «Գ և Մ» ՍՊ ընկերության կողմից շինարարությունը կատարվել է համապատասխան թույլտվության հիման վրա, ինչի համար լիազոր մարմնին՝ ՀՀ մշակույթի նախարարությանն են ներկայացվել պահանջվող կառուցապատման պայմանակարգերը, ինչպես նաև հուշարձանի տարածքի բարեկարգման լրամշակված գիտանախագծային փաստաթղթերը։ Ելնելով դրանից՝ հետաքննիչը համարել է, որ շինարարության թույլատրումը և համաձայնեցումը սահմանված ընթացակարգերի խախտմամբ կատարելու հանգամանքները վերաբերում են ոչ թե քրեաիրավական, այլ՝ վարչաիրավական հարաբերություններին։ Արդյունքում գտնելով, որ նյութերում առկա չեն հանցագործության վերաբերյալ արժանահավատ տվյալներ,  հետաքննիչը սեպտեմբերի 24-ին որոշում է կայացրել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին։

 

2018թ. հոկտեմբերի 15-ին Ա. Սաքունցը վերոնշյալ որոշման դեմ ներկայացրել է բողոք առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ կերպով իրավական գնահատական չի տվել ներկայացված հանգամանքներին, չի կատարել քննչական անհրաժեշտ գործողություններ՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալն իրականացվող շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ պահանջով դիմել է Վանաձոր համայնքի ղեկավարին։

 

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են ինչպես Ա․ Սաքունցի բողոքը, այնպես էլ նախապատրաստված նյութերը: Պարզվել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում թեև վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել քրեական գործ հարուցելու հարցի լուծման համար բավարար տվյալներ, սակայն առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության տեսանկյունից դրանք ճիշտ չեն գնահատվել: Այդ պատճառով՝ նաև չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ:

 

Մասնավորապես՝ նախապատրաստված նյութերում առկա են տվյալներ, որ «Արցախ» պուրակի կառուցապատվող տարածքն առանց լիազոր մարմնի համաձայնության սեփականաշնորհվել է դեռևս 2007թ.՝ չնայած հուշարձանն ավելի վաղ ընդգրկված է եղել Լոռու մարզի տեղական նշանակության պատմամշակութային հուշարձանների ցուցակում։ Հուշարձանի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխությունները լիազոր մարմնի հետ չեն համաձայնեցվել, և դրա արդյունքում խաթարվել է հուշարձանի տարածքի ամբողջականությունը և պատմական միջավայրը, չեն ապահովվել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 20-ի որոշմամբ սահմանված՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգման և օգտագործման կարգի պահանջները։ Բացի այդ, ըստ նյութերում առկա փաստաթղթերի՝ նախարարությունը համաձայնություն չի տվել «Արցախ» պուրակում շինարարության իրականացմանը, իսկ կառույցի նախագիծը հանվել է նախարարության գիտամեթոդական խորհրդի քննարկումից։

 

Այսինքն առկա են տվյալներ առ այն, որ 2017-2018թթ. ընթացքում «Գ և Մ» ՍՊԸ-ի կողմից պետության պահպանության տակ գտնվող տեղական նշանակության հուշարձան հանդիսացող «Արցախ» հրապարակի (պուրակի) կառուցապատվող տարածքում մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման աշխատանքներն իրականացվել են, առանց լիազոր մարմնի համաձայնության կամ մաuնագիտական եզրակացության, և թույլ է տրվել օրենքով սահմանված՝ հուշարձանի պահպանական գոտիներում շինարարական և այլ աշխատանքներ իրականացնելիս հուշարձանների պահպանության ու անվթարության ապահովման պահանջների խախտումներ: Դրա հետևանքով խաթարվել է հուշարձանի տարածքի ամբողջականությունը և պատմական միջավայրը, վնասվել է հուշարձանի նախաստեղծ կերպարը, ճարտարապետական ոճը:

 

Ելնելով այն հանգամանից, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պատմության և մշակույթի հուշարձաններ վնասելու հանցագործության հատկանիշներ, ինչպես նաև հաշվի առնելով, որ դրանցով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր իրավական գործիքները՝ Լոռու մարզի դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու հետաքննիչի որոշումը և հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությանը։