«Վերածնունդ» երիտասարդական ավանի մի խումբ շահառուների նամակը` Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

«Վերածնունդ» երիտասարդական ավանի մի խումբ շահառուներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Մեծարգո պարոն Փաշինյան,

2017 թվականի նոյեմբերի 13-ին «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից մեկնարկել է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հերթական փուլը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Ահարոնյան փողոցին հարող տարածքում կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվելու էին Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին:

Ծրագրի շահառուներ կարող էին հանդիսանալ մինչև 45 տարեկան, առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, բնակարանի կարիք ունեցող (Երևան քաղաքում բնակարան չունեցող կամ բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտություն ունեցող) ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատողները, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողները, երիտասարդ բուժաշխատողները, լրագրողները, մանկավարժները (նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական հաստատությունների), ստեղծագործական միությունների անդամները, ՏՏ ոլորտի մասնագետները, հեռահաղորդակցության ոլորտի և բանկային համակարգի աշխատողները, պետական և համայնքային ծառայողները:

Հայտարարության համաձայն բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու էր 2018 թվականի փետրվարին, իսկ ավարտը նախատեսվում էր 2020թ. հունիսին: Դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2017 թվականի դեկտեմբերի 1-ը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Ա. Քարամյանը հայտարարեց, որ ծրագրի համար ստացվել են նախատեսվածից ավելի դիմումներ (շուրջ 1200), և այդ պատճառով իրենք ստիպված են շահառուների ընտրության որոշակի սկզբունքներ սահմանել։ 2018 թվականի մարտի 23-ին «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակվեցին ծրագրի շահառուների անվանացանկը և հետևյալ հայտարարությունը.«Որոշվել է «Զեյթուն 3» ծրագրի շահառուների ցուցակում ընդգրկված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատողներին և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողներին բնակարաններ հատկացնել Ազատության 26/9 հասցեում (Ահարոնյան փողոցին հարակից տարածքում) կառուցվող բազմաբնակարան շենքերում, իսկ մյուս շահառուներին բնակարաններ կհատկացվեն Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանում»։ Հայտարարության մեջ բնակարանների ձեռքբերման և վարկավորման պայմանների փոփոխություն չի նախատեսվել։

Միաժամանակ հայտարարվեց «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հերթական փուլի մեկնարկը, որի շրջանակում նախատեսվում էր Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6.57 հա մակերեսով հողամասում կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով «Վերածնունդ» երիտասարդական ավանը: Ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվելու էին «Զեյթուն 3» բնակարանաշինական ծրագրի շահառուների հերթացուցակում ընդգրկված շահառուները: Ըստ հայտարարության, բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու էր 2018 թվականի մայիսին և նախատեսվում էր ավարտել 2020 թվականի սեպտեմբերին:

Այսպիսով, նույն ծրագրի համար դիմած շահառուների մի մասը բնակարաններ ձեռք էր բերելու «Զեյթուն 3» ծրագրի շրջանակում, մյուս մասը՝ «Վերածնունդ» երիտասարդական ավանում։ Մինչ «Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուներս համբերատար սպասում էինք «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից վիճակահանության մասին հայտարարությանը՝ 2018 թվականի մայիսի 23-ին «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից տարածվեց հայտարարություն, ըստ որի՝ «Զեյթուն 3» ծրագրի ֆինանսավորման համար հայտարարված մրցույթում հիփոթեքային վարկավորման լավագույն առաջարկը ներկայացրել էր «ՎՏԲ Հայաստան» բանկը՝ հետևյալ պայմաններով.

Վարկի արժույթը՝ ՀՀ դրամ,

Տարեկան տոկոսադրույք՝ 6.9 տոկոս,

Մարման ժամկետ՝ 30 տարի,

Վարկի առավելագույն չափը՝ 25 միլիոն ՀՀ դրամ,

Կանխավճարի չափը՝ 3 տոկոս։

Սա ընդունելի առաջարկ էր, և միևնույն ծրագրի համար դիմած և շահառուների ցուցակում ընդգրկված երիտասարդ մասնագետները տրամաբանորեն ակնկալում էին ստանալ նմանատիպ բարենպաստ պայմաններով առաջարկ նաև «Վերածնունդ» երիտասարդական ավանի համար։ 2018 թվականի մայիսի 15-ին «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն հայտարարեց, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների բաշխման հրապարակային վիճականահությունը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 11-22-ն ընկած ժամանակահատվածում, որին, սակայն, օրեր անց հաջորդեց վերը նշված վիճակահանությունը հետաձգելու և 2018 թվականի հոկտեմբերին անցկացնելու մասին հայտարարությունը։ Ըստ նախորդ հայտարարությունների՝ 2018 թվականի հուլիսի 1-ին պետք է մեկնարկեր ծրագրի ֆինանսավորման համար բանկերի ընտրության բաց մրցույթը, որի արդյունքները ամփոփվելու էին մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը։

Միևնույն ժամանակ շահառուները տեղեկացվեցին, որ արդեն կնքվել են նախագծային և հողային աշխատանքների կատարման պայմանագրերն ու կատարվում են շինարարության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մալուխագծերի մոնտաժման ու ջրամատակարարման միացման աշխատանքները, որպեսզի 2018 թվականի օգոստոսի 1-ից լայն թափով մեկնարկեն «Վերածնունդ» երիտասարդական ավանի բազմաբնակարան շենքերի կառուցման շինարարական աշխատանքները։

2018 թվականի օգոստոսի 13-ին «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից եղավ հերթական հայտարարությունը հետևյալ բովանդակությամբ.«Քաղաքապետի կողմից հաստատվել է ճարտարապետաշինարարական առաջադրանքը։ Դրանով պայմանավորված՝ բուն շինարարական աշխատանքները կմեկնարկեն մի փոքր ավելի ուշ՝ հանքաերկրաբանական աշխատանքները ավարտելուն պես։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ մինչև հոկտեմբերի 20-ը կհրապարակվեն նաև վարկավորման պայմանները, սպասարկող բանկի (կամ բանկերի) անուն(ներ)ը, որին անմիջապես կհաջորդի բնակֆոնդի բաշխման վիճակահանությունը»:

Վերը նշված հայտարարությունից հետո շահառուները սպասում էին նշված տեղեկատվության հրապարակմանը, սակայն, «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն հոկտեմբերի 20-ին «անակնկալ» կերպով հայտնում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի հետ երկարատև բանակցությունների արդյունքում «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում՝ պատճառաբանելով, որ նախորդ տասը տարիների ընթացքում «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացված բնակարանաշինական ծրագրերի (շուրջ 2300 բնակարան) համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից նախատեսված է եղել վերաֆինանսավորման առանձին վարկային պորտֆել, որի միջոցով բարենպաստ պայմաններով իրականացվել է ծրագրերի շահառուների վարկավորումը, իսկ այժմ, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից այդ վարկային պորտֆելի միջոցով ֆինանսավորումը դադարեցվել է:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով ֆինանսավորման պարագայում 899 շահառուներից կազմված ցանկի առնվազն կեսը չեն բավարարելու ծրագրով նախատեսված պարտադիր պայմաններին, հետևաբար, զրկվելու են «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրից օգտվելու հնարավորությունից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրի մեկնարկից հետո շահառուների մի մասը, հրաժարվել է նմանատիպ ծրագրերին մասնակցությունից (օր.՝ Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր /Ադոնցի 4 և 4/3/), կանխավճարի ապահովման նպատակով օտարել է անշարժ և շարժական գույք, ինչպես նաև այն, որ վերջին մեկ տարում հանրապետությունում, մասնավորապես, Երևան քաղաքում աճել են բնակարանների գները՝ շահառուների գերակշիռ մասը հայտնվելու է անելանելի վիճակում։

2018 թվականի հոկտեմբերի 22-ին խնդրի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տարածվեց հայտարարություն, որտեղ նշվում էր, որ 2009 թվականին ստեղծված «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲ և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲ ընկերությունների կողմից առաջարկվող հիփոթեքային վարկային ծրագրերն իրականացվում են հետֆինանսավորման սխեմայի միջոցով, որը, թերևս, շուկայական մեխանիզմների պահպանման և ռիսկերի կառավարման տեսանկյունից առավել ընդունելի է միջազգային պրակտիկայում:

Գործընկեր վարկային հաստատությունները հաստատում են վարկը, որը ծրագրի չափանիշներին բավարարելու դեպքում, այնուհետև վերաֆինանսավորվում է վերը նշված ընկերությունների կողմից: Նման սխեմայի կիրառությունը բացատրվում է «արդարացի պայմաններ բոլորի համար» սկզբունքով, որը թույլ է տալիս ապահովել արդարացի պայմաններ թե՛ հասարակության տարբեր խավերի համար առաջնային շուկայում հիփոթեքից օգտվելու, թե՛ ֆինանսական շուկայի երկարաժամկետ կայուն զարգացման համար խեղաթյուրումներ չստեղծելու տեսանկյունից: Սակայն, չի պարզաբանվում, թե «սոցիալական արդարության» ո՞ր սկզբունքի համաձայն պետք է ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների մեծ մասն օգտվի վարկավորման, մեղմ ասած, ոչ բարենպաստ պայմաններից։ Վերոնշյալ հայտարարությամբ միաժամանակ փորձ է արվում հիմնավորել, որ եկամտային հարկի վերադարձի պայմաններում էական չէ, թե որ ծրագրով է իրականացվելու վարկավորումը։ Այս որոշմամբ նվազում է նաև ծրագրի շահառուների՝ անհրաժեշտ չափով վարկավորվելու կամ ընդհանրապես վարկ ստանալու հնարավորությունը։

«Վերածնունդ» երիտասարդական ավանի մի խումբ շահառուներ դիմում են Ձեզ՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի բոլոր շահառուների համար առնվազն նախկինում հայտարարված պայմաններն ապահովելու խնդրանքով։

Շահառուներիս ներքոստորագրյալ խումբը խնդրում է հարցն ուսումնասիրել և գտնել լուծումներ, որոնք կապահովեն բնակարանների ձեռքբերման համար «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից նախկինում հայտարարված պայմանները։ Միաժամանակ խնդրում ենք, հարցի դրական լուծումից հետո, հետագայում հնարավոր թյուրիմացություններից կամ կամայականության դրսևորումներից խուսափելու նպատակով հսկողություն ապահովել ծրագրի իրականացման ընթացքի և ժամանակացույցի պահպանման նկատմամբ։

Խնդրի առավել հանգամանալից ներկայացման և արդյունավետ լուծման նպատակով ակնկալում ենք հանդիպում Ձեր և շահառուների խմբի ներկայացուցիչների միջև։