ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումին

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումի շրջանակում կազմակերպված միջոցառումներին, հայտնում են ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկավության վարչությունից:

Կոմիտեի ներկայացուցիչները հանդես են եկել «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլի գնահատող հանձնաժողովի կազմում:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, որպես հարկային քաղաքականությանն առնչվող պանելային քննարկման հրավիրյալ խոսնակ, ներկայացրել է էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի դեպքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու մեխանիզմների և էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառման ոլորտներում ՀՀ փորձը:

Միքայել Փաշայանը մասնակցել է նաև ԵԱՏՄ շրջանակում թվային հետագծելիությանն առնչվող կլոր սեղանին` ներկայացնելով ապրանքների հետագծելիության ապահովման համար ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի և դրանց փոխադարձ ճանաչման դերի կարևորության վերաբերյալ շնորհանդես: ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ կիրառվող մեխանիզմներն ու մոտեցումները պետք է մշակվեն տնտեսվարողների բեռի նվազեցման, պահանջվող փաստաթղթերի ծավալի և սահմանահատման ժամանակ իրականացվող ֆիզիկական զննումների քանակի կրճատման պահանջներով:

Հոկտեմբերի 22-ից 24-ը Երևանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումին մասնակցել են աշխարհի 25 երկրի ավելի քան 2500 ներկայացուցիչ: 120-ից ավելի ընկերություններ ներկայացված են եղել միջոցառման շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում: