Ջամալ Խաշոգջիի սպանությունը նախապես ծրագրված է եղել. Սաուդյան Արաբիայի դատախազություն

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը նախապես ծրագրված է եղել: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ-Մուաջիբը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Ekhbatiya հեռուստաալիքը:

«Խաշոգջիի գործով կասկածյալները կանխամտածված են գործել»,- ասել է ալ-Մուաջիբը:

Նա նաև նշել է, որ դատախազությունը թուրք-սաուդյան հետաքննչական համատեղ խմբի ներկայացրած տվյալներ է ստացել. «Հետաքննությունը շարունակվելու է»:

Միաժամանակ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան սաուդցի լրագրողի սպանության գործով միջազգային հետաքննության կարիք չի տեսնում՝ ընդգծելով, որ գործի քննությունը պետք է կատարվի թուրքական օրենսդրությամբ:
Նա հավելել է, որ Էր Ռիադն Անկարայի որոշ հարցերի դեռ չի պատասխանել. «Մարմինը դեռևս չի գտնվել: Եթե դուք ընդունում եք սպանությունը, ինչո՞ւ չեք ասում՝ որտեղ է մարմինը»:

Հիշեցնենք, որ Էր Ռիադի քաղաքականության քննադատությամբ հանդես եկող ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացել է: Ավելի ուշ սաուդյան իշխանությունները հայտարարեցին, որ լրագրողը դիվանագիտական ներկայացուցչության շենքում ծագած կոնֆլիկտի ժամանակ սպանվել է: Գործով թագավորության 18 հպատակ է անցնում, որոնց անունները, սակայն, չեն բացահայտում: