ԷկոԼուրն ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Սյունիք գյուղից այն մասին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կեղտաջրերը լցվում են գյուղի ոռոգման ջրանցք: Ահազանգի տեքստում նշված է. «Սյունիք գյուղը Կապան և Քաջարան խոշոր համայնքների գյուղմթերքի հիմնական մատակարարն է: 2013-2014 թթ. ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և ԵԱՀԿ-ի կողմից տրամադրված աջակցության շնորհիվ վերականգնվել է Սյունիք գյուղի համար այլընտրանքային ջրանցք, որի …

