Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամերիկյան տարածաշրջանի գրասենյակի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հարավային և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջաններում շարունակվում է կարմրուկի տարածումը (https://www.paho.org/hq/index.php?option=com_content&view=article&id=14515%3Ameasles-in-the-americas-new-epidemiological-update&catid=1443%3Aweb-bulletins&Itemid=135&lang=en)։ 2018թ. հունվար-հուլիսին տարածաշրջանի 11 երկրում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 2472 դեպք, այդ թվում Վենեսուելայում՝ 1613, Բրազիլիայում՝ 677, Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 91, Կանադայում՝ 19, Կոլումբիայում՝ 40։ Հիվանդության եզակի դեպքեր են գրանցվել նաև Արգենտինայում, Էկվադորում, Գվատեմալայում, Մեքսիկայում, …

