Մխիթար Հայրապետյանը «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի ուսանողներին ներկայացրել է Սփյուռքի նախարարության «ներՈւժ» սթարթափ ծրագիրը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 12-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի ուսանողներին ներկայացրեց սփյուռքի նախարարության «ներՈւժ» սթարթափ ծրագիրը:

Շնորհակալություն հայտնելով միջազգային դպրոցի և IDeA հիմնադրամի ղեկավարությանը հրավերի համար՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ սփյուռքի հետ հարաբերություններում անհարաժշետ են նոր շունչ, թարմություն, երիտասարդական ու ստեղծարար մոտեցումներ: «Ես չեմ պնդում, որ սփյուռքի նախարարությունը հիմա ավելի լավ է աշխատում կամ ավելի վատ, ես պնդում եմ, որ մեր կատարած աշխատանքը տարբերվում է նախորդ նախարարի և իր թիմի արած աշխատանքից: Մեր թիմը անմիջապես սկսեց փնտրել նորարար ճանապարհներ ստեղծգործ մտքով, արդի տեխնոլոգիաներով սփյուռքի հետ հարաբերությունները կառուցելու համար:  «Data science», ինովացիոն տեխնոլոգիաներ բառերը մենք սկսեցինք օգտագործել ոչ թե նրա համար, որ դրանք մոդայիկ են, այլ որովհետև մենք հավատում ենք դրանց»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Այնուհետև Մխիթար Հայրապետյանը ունկնդիրներին ներկայացրեց «ներՈւժ» ծրագրի ստեղծման պատմությունը, գաղափարը, որն է՝ հնարավորություն տալ սփյուռքահայ երիտասարդներին վերադառանալ Հայաստան և այստեղ իրագործել իրենց նորարարական մտքերը:  «Նախկինում նախարարությունը պասիվ է աշխատել սփյուռքի երիտասարդության հետ, և հիմա սփյուռքի նոր նախարարության համար երիտասարդությունը՝ որպես համագործակցող թիրախային խումբ, առաջնահերթություններից մեկն է: Եվ այս ծրագրի մտահղացման  երկրորդ պատճառն այն է, որ մենք հավատում ենք երիտասարդության ներուժին»,-նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ նախարարության ծրագրի կյանքի կոչմանն ի սկզբանե միացան IDeA և FAST հիմնադրամները, այնուհետև Impact Hub-ը, UNDP-ին, Startup Armenia-ն և շատ ուրիշ տեղական և միջազգային կազմակերպություններ:

«ՆերՈւժ» ծրագրին ներկայացված հայտերից արդեն ընտրվել են այն թիմերը, որոնց երկուական մասնակիցները դեկտեմբերի 16-ից 21-ը UWC Դիլիջան քոլեջում կներկայացնեն իրենց գաղափարները: Մխիթար Հայրապետյանը նշում է՝ մասնակիցներն անհամբեր են սպասում Հայաստան գալուն: Դեկտեմբերի 21-ին կհրապարակվեն հաղթողների անունները՝ մինչև 10 թիմ, որոնց կտրամադրվի մինչև 15 մլն դրամ դրամաշնորհ, անդամակցություն FAST ստարտափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ու մենթորության ծրագրերից օգտվելու հնարավորությամբ՝ այսպիսով բացառելով ձախողելու ռիսկերը, «Impact Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառնության հնարավորություն, խորհրդատվություն և այլն:

«Տեղացի երիտասարդները դժգոհությամբ ընդունեցին մեր այս լուրը՝ ասելով, որ իրենք նույնպես նախկինում նման հնարավորություններ չեն ունեցել: Եվ սփյուռքի նախարարությունը, չունենալով այդ մանդատը՝ աշխատել հայաստանցի երիտասարդների հետ, փորձեց գտնել այլընտրանքային տարբերակներ: Եվ մենք գտանք այդ տարբերակը:  «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ՝ մենք հնարավորություն ենք տալիս տեղի երիտասարդներին դիմել ծրագրին: Բացի այդ, այն սփյուռքահայ երիտասարդների, որոնք այստեղ կսկսեն իրենց բիզնես գործունեությունը, կոչ ենք անում իրենց թիմերում ընդգրկել տեղի երիտասարդներին ևս»,-նշեց Մխիթար Հայրապետյանը՝ չմոռանալով հավելել, որ սա պիլոտային ծրագիր է, նաև մարտահրավեր ու փորձ է, որը հաջողելու են:

Այնուհետև նախարարի պաշտոնակատարը պատասխանեց ուսանողների հարցերին: