ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է 2018թ. սեպտեմբերի 23-ին ժամը 08.00-ից մինչև ժամը 20.00-ն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված 129 ահազանգ: Դրանցից 55-ը եղել է ԶԼՄ հրապարակում, 3-ը՝ Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված ահազանգ: Արձանագրվել է քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու …

