Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծվող ապրանքների մասով վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնակատար Վարդան Հարությունյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը զեկուցել են ԱԱՀ-ի վճարման ժամկետի …