Թուրքիայում լույս տեսած «Ընկուզենի» վեպը պատմում է հայ վարպետի կառուցած տան պատմությունը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում հոկտեմբեր ամսին լույս է տեսել թուրք գրող Սոլմազ Քյամուրանի «Ընկուզենի»(“Ceviz Ağacı”) վեպը, որտեղ պատմվում է Էդիրնեում հայ վարպետի կողմից կառուցված մի տան մասին, ուր 20-րդ դարի տարբեր ժամանակահատվածում ապրել են հայ, հրեա և թուրք ընտանիքներ:

Ըստ գրքի սյուժեի` վարպետ Արտոյի տան բակում հսկա ընկուզենի է եղել: Վերջինս իր ընտանիքով 1915թ. Հայոց ցեղասպանությանը լքել է քաղաքը: Իսկ նրանցից հետո տանը բնակվել է մի հրեա ընտանիք, որը նույնպես ստիպված է եղել լքել Էդիրնեն 1934թ. Թրակիայի հրեական պոգրոմի ժամանակ: Լքված տունը, սակայն 3-րդ անգամ բնակեցվել է Բուլղարիայից ներգաղթած թուրք ընտանիքի կողմից:

Հեղինակի կարծիքով` «Ընկուզենին» և՛ պատմական, և՛ հոգեբանական վեպ է, քանի որ ներկայացրել է քաղաքական իրողությունների ազդեցությունը մարդու հոգեբանության և վերաբերմունքի վրա:

Վեպը սկսվում է տան վերջին սեփականատեր տիկին Սալիհային  Ֆրանսիայից Գարո անունով մի հայ տղայի այցելության դրվագով, ով տունը կառուցած վարպետ Արտոյի թոռն է: Գարոյի` Էդիրնե գալու ցանկությունը եղել է տեսնել այն տունը, ուր անցել է իր մոր մանկությունը և լրացնել իր ընտանիքի պատմության բաց մասը:

Տիկին Սալիհայի կերպարում հեղինակը մարմնավորել է իր մորական տատիկին, ով Ռուսչուկից Էդիրնե էր գաղթել:

Թուրքական «Evrensel» թերթին տված հարցազրույցում Քյամուրանը պատասխանելով` «1915թ. առաջ Էդիրնեում շա՞տ էին հայերը» հարցին, ասել է.«Հնում, Էդիրնեում հայերը բազմաթիվ տներ և գույք ունեին: Անշուշտ, հետո մեծ մասը քանդվեց, մի մասն էլ ներկայում որպես պետական շենք է ծառայում: 1915թ-ից առաջ Էդիրնեում կարևոր, ազդեցիկ, մշակութապես բարձր հայ համայնք կար: Սակայն Էդիրնեի հայերի մասին գրքեր կարելի է ասել չկա»:

Հեղինակը անդրադառնալով հայերին և հույներին` նշել է, որ վերջիններս գույքի մասը բռնագրավել է պետությունը, մյուս մասը այլ բնակիչներ են գնել և ընդգծել, որ բռնի գաղթի ենթարկվողների գույքը միշտ առգրավվում է:

ermenihaber.am