Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի Ռումինիա — Կոսովո հանդիպումը չի ավարտվել նախատեսված ժամկետներում։ Հյուր թիմը լքել է խաղադաշտը մինչ հանդիպման մրցավարի սուլիչի եզրափակիչ սուլոցը․ գրում է armsport-ը։

Լիգա C-ի 2-րդ խմբում միմյանց էին հանդիպել առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնող հավաքականները․ Ռումինիան մինչ այդ հաղթել էր բոլոր խաղերում, իսկ Կոսովոն հետ էր մնում առաջատարից 2 միավորով։

90 րոպեների ընթացքում երկու թիմերն էլ չկարողացան  գոլ խփել․ այս արդյունքը ձեռնտու էր Ռումինիային, քանի որ թույլ էր տալիս խմբում ժամանակից շուտ հաղթանակ տանել։ Մրցավարը երկրորդ կեսին ավելացրել է 4 րոպե, սակայն չի հասցրել հնչեցնել եզրափակիչ սուլոցը։

Ավելացված ժամանակի ընթացքում ռումինացի Դենիս Ալիբեկի և ալբանացի Ալբիոն Ռրախմանիի միջև բախում է տեղի ունեցել։ Այդ պահին, ըստ սոցցանցերի տեղեկությունների, տրիբունաներում սկսել են «Սերբիա» վանկարկել, ինչը պատճառ է հանդիսացել, որ Կոսովոյի հավաքականը լքի խաղադաշտը։

Digisport-ը նաև հաղորդում է, որ Կոսովոյի հավաքականի պաշտպան Լյումբարդ Դելովան հանդիսատեսին ցույց է տվել երկգլխանի արծվի նշանը (Կոսովոյի և Ալբանիայի խորհրդանիշը), հավանաբար ի պատասխան Սերբիայի մասին վանկարկումներին։

Հանդիպման հետագա ճակատագիրը այս պահի դրությամբ որոշված չէ։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հանդիպումը չեղարկվել է, իսկ լրացուցիչ տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ։

Այն դեպքում, եթե ՈւԵՖԱ-ն տեխնիկական հաղթանակ շնորհի Կոսովոյի հավաքականին՝ 3:0 հաշվով, թիմը կզբաղեցնի առաջին տեղը խմբում և կբարձրանա B լիգա։

Մոտ մեկ տարի առաջ նմանատիպ հանգամանքներում ընդհատվել էր Ռումինիայի և Կոսովոյի հանդիպումը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի շրջանակներում։ Հետմրցաշրջանային քննարկումների արդյունքում ՈւԵՖԱ-ն պատժեց Ռումինիայի հավաքականին՝ անցկացնելով մեկ խաղ առանց հանդիսականների։

Նշենք, որ Կոսովոն համարվում է մասնակի ճանաչված պետություն։ Սերբիան այն երկրների թվում է, որոնք Կոսովոյի անկախությունը չեն ճանաչում։ 2008 թվականին Կոսովոյի խորհրդարանը միակողմանիորեն հռչակեց Կոսովոյի անկախությունը։ Մինչ օրս բալկանյան երկու երկրների միջև հարաբերությունները մնում են լարված։