Մայրաքաղաքում վաղ առավոտից Անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին։ Անկախ DJ-ներ՝ Հյուսիսային պողոտայում, փողային նվագախումբ ու ազգային երգ՝ Հանրապետության հրապարակում։ Օրվա գերժամանակակից միջոցառումը Սելֆիի ժամն էր։ Հրապարակում շրջող երևանցիներն ու զբոսաշրջիկները, տաղավարներով անցնելով, ծանոթանում էին հայկական գինու, կոնյակի, կարպետների պատմությանը, համտեսում մարզերից բերված ուտեստներն ու խմիչքները։ Այս ամենը՝ փողային նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ։ Միջոցառումները կտևեն մինչ ուշ …

