Հուլիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց ՀՀ ԱԺ հրավերով Երևանում գտնվող Ինդոնեզիայի Հանրապետության Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահ դոկտոր Հ.Մահյուդինի ղեկավարած պատվիրակությանը. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում դոկտոր Մահյուդինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գոհունակություն՝ տեղի ունեցած արդյունավետ հանդիպումների համար։ Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահը տեղեկացրեց, որ խորապես ազդված է Ցեղասպանության թանգարան …

