Հին ԸՕ-ով ընտրություններն ընթանալու են որպես հասարակությունից մանդատ ստացած մեկ անձի քարոզարշավ. Վարդան Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հին Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալը որևէ հեռատես իշխանության ձեռնտու չէ, որովհետև էլի մեկ դեմքի վրա է մնալու ամբողջ ընտրությունները: Այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

«Հեռատես իշխանությունը պետք է հասկանա, որ պետք է ձևավորվի այնպիսի խորհրդարան, որն ի վիճակի է սպասարկել ինչպես ներքին քաղաքականության անկախությունը, այնպես էլ արտաքին քաղաքականության ճկունությունը: Այդպիսի դաշտ փաստացի չի ձևավորվելու և, ըստ էության, ընտրություններն ընթանալու են որպես հասարակությունից մանդատ ստացած մեկ անձի յուրօրինակ քարոզարշավ: Կամայական հեռատես իշխանությունը պետք է ցանկություն ունենա և կամք, որպեսզի, այնուամենայնիվ, օբյեկտիվ իշխանություն գա, հակառակ դեպքում՝ ստիպված է լինելու նորից ընտրություններ անցկացնել և նորից արտահերթ»,- հավելեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ ո՛չ Կուսակցությունների մասին օրենքն է փոխվել, ո՛չ Ընտրական օրենսգիրքը, ունենալու ենք ոչ այն, ինչը հասարակական դաշտում կայացած ուժերի հարաբերակցություն է: «Դա պայմանավորված է նրանով, որ օրենքը հարմարեցված է եղել այն իրավիճակին և այն ժամանակին, երբ հարաբերակցությունն այսպիսին չի եղել: Որակական անցման արդյունքում օրենքի՝ բացարձակ նույնը մնալը բավական լուրջ մարտահրավեր է լինելու հնարավոր ժողովրդավարական զարգացման համար»,- նշեց բանախոսը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին. Վարդան Խաչատրյանն այս կուսակցությանն ընդդիմադիրի դերում չի պատկերացնում. «Դժվար եմ պատկերացնում, թե ինչպիսի ընդդիմություն կարող է լինել ՀՀԿ-ն՝ այն տեսակետից, որ այնտեղ, պայմանական ասած, սելեկցիան ավելի լավը ցանկանալու տեղիք է տվել շատ երկար ժամանակ: Այս տեսակետից բարդ է պատկերացնել, թե ինչպես պետք է կատարեն ընդդիմության դերակատարությունը, երբ այնտեղ հիմնական բազմությունը հավաքված է եղել առավել ոչ դիմադրունակ և ճկուն լինելու գլխավոր հատկանիշով, այսինքն՝ ով դեմ չի գնա իմ կարծիքին»:

Մանրամասները՝ տեսանյութում: