Հայաստանի քաղաքացիական հասարակությունը նոր մարդկանց, նոր ինստիտուտների կարիք ունի. Ռուբեն Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը նոր մարդկանց, նոր ինստիտուտների կարիք ունի: Այսօր՝ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որը չեմ ուզում դրական կամ բացասական գնահատել, Հայաստանում քաղաքական այս փոփոխությունների արդյունքում շատ մարդիկ, որ նախկինում գտնվում էին քաղաքացիական հասարակության դաշտում, տեղափոխվեցին պետական աշխատանքի: Իրավապաշտպան դաշտի պարագայում իրականությունը ցույց տվեց, որ հասարակական վերահսկողության ինտենսիվությունն էականորեն նվազեց, իսկ ցանկացած իշխանություն կարիք ունի հասարակական վերահսկողության»,- հավելեց Ռուբեն Մելիքյանը:

Նրա գնահատմամբ՝ նախաապրիլյան Հայաստանում իրավապաշտպան գործունեությունը շատ արդյունավետ էր. հարցեր էին բարձրացվում պրոֆեսիոնալ մակարդակով, որոշ հարցեր լուծում էին ստանում, հանրությունն իր ուշադրությունը կենտրոնացնում էր բարձրացված հարցերի վրա:

«Այսօր այս գործառույթը բաց է մնացել: Ես ինքս իմ գործունեությունը տեսնում եմ այս ոլորտում: Այս պահին կարող եմ ասել, որ իրավապաշտպան կառույց եմ հիմնադրում, բանակցությունների, քննարկումների փուլում եմ»,- նշեց Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում;