ՔՊ-ի նախընտրական ցուցակում 200 հոգի է լինելու. ովքե՞ր են լինելու «գոլդ» տեղերում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում խիստ զբաղված են նախընտրական աշխատանքով: ՔՊ-ում արդեն նախընտրական ցուցակը վերջնական տեսքի են բերել, այսպես ասած` մնացել են վերջին շտրիխները:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց ՔՊ-ի մեր աղբյուրը:
Վերջինս հավաստիացրեց, որ համամասնական ցուցակը բաղկացած է լինելու 200 թեկնածուից:

Ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը, իսկ առաջին տասնյակում լինելու են Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Լենա Նազարյանը, Սուրեն Պապիկյանը, Մխիթար Հայրապետյանը, Արայիկ Հարությունյանը, Լիլիթ Մակունցը, Արսեն Թորոսյանը, Սասուն Միքայելյանը, Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը: Անցողիկ շեմում լինելու են նաև ՔՊ-ի նորաբնակներ՝ օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքած Հայկ Կոնջորյանն ու «Ժառանգություն» կուսակցությունից հեռացած Դավիթ Սանասարյանը:

Մեր ճշտող հարցին՝ ի՞նչ հերթականությամբ են այս անձինք ցուցակում լինելու, մեր զրուցակիցը փոխանցեց, որ դա այդքան էլ էական չէ, քանի որ ՔՊԿ-ում հույս ունեն ԱԺ-ում մեծամասնություն լինել:

Factor.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ի ցուցակում լինելու են նաև ավագանու որոշ անդամներ: Մասնավորապես՝ Նարինե Թուխիկյանը, Գայանե Աբրահամյանը, Լուսինե Բադալյանը և ուրիշներ:

Factor.am-ն արդեն գրել էր, որ ՀՀԿ խմբակցության նախկին անդամներից ՔՊ-ի ցուցակում լինելու են միայն Շիրակ Թորոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը: Նրանք այս տեղեկությունները մեզ հետ զրույցում չեն հերքել:

«Քաղաքացիական պայմանագիրն» արտահերթ ընտրություններին մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքով, որում ՔՊ-ից բացի՝ լինելու է միայն «Առաքելություն» կուսակցությունը: Մեզ հայտնի դարձավ, որ «Առաքելությունից» ընդամենը մի քանի հոգի է ընդգրկվելու ցուցակում: ՔՊ-ում ցանկություն չունեն այլ կուսակցության հետ դաշինք կազմել:

Մեր տեղեկությունների վերաբերյալ ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը միայն փոխանցեց, որ ցուցակի առաջին հորիզոնականներում լինելու են քաղաքական թիմի ներկայացուցիչները, նաեւ՝ չհերքեց, որ ցուցակում ընդգրկվելու է 200 հոգի։ Մնացածի հետ կապված առաջարկեց սպասել իրենց ցուցակի հրապարակմանը։
Հայկ Վարդանյան