Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից մեկ օր անց ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է այցելել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են կալանավորված նախագահի պահման պայմանները, իսկ բարձրացված մի շարք հարցեր քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծումներ: Այս մասին Factor.am-ին փոխանցեցին ՄԻՊ գրասենյակից։ Հարցին՝ արդյոք պաշտպանի …

