Շատ լավ էլ պայմանավորվել են ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ․ նրանք հնարավորություն են ունենում կրկին խորհրդարան ձևավորել․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Այսօրվա իշխանությունները լուծում են սեփական խնդիրները, և դրա ապացույցն այն է, որ նրանք չկարողացան ապահովել մեկ ձայնի խնդիրը, մինչդեռ դա կարելի էր անել այն 18 «փախստականների» միջոցով, որոնք հեռացել էին ՀՀԿ-ից, մյուս կողմից՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեկտեմբերին գնալով՝ նրանք պարզապես չուզեցին հակադրվել Վենետիկի հանձնաժողովին, քանի որ նրանք արդեն հայտարարել էին, որ ընտրությունից մեկ ամիս առաջ չի կարելի Ընտրական օրենք փոխել։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Նրանք հասկացան, որ շատ ավելի լավ հնարավորություններ է ստեղծվում երկիրը միանձնյա կառավարելու համար։ Ես տեսնում եմ նաև, որ շատ լավ էլ պայմանավորվել են խորհրդարանական ուժերի հետ, որ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն նույնպես հնարավորություն են ունենում մասնակցելու և կրկին ձևավորելու այդ խորհրդարանը, և, սա, ի հակառակ նրան, թե ինչպես էին նրանք խոսում, որ ժողովրդավարությունից ելնելով պետք է փոխեն Ընտրական օրենսգիրքը կամ ձևավորեն այնպիսի խորհրդարան, որտեղ բազմակարծություն է լինելու»,- ասաց Արամ Սարգսյանը։

Քաղաքական գործիչը չբացառեց, որ իշխող ուժը կարող է օգտվել գործարարների մատուցած ծառայություններից՝  թեկուզև ստվերային տարբերակով։

Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև նոր իշխանության՝ նախկինում տված խոստումներն այդպես էլ չիրականացնելուն և շեշտեց՝  Նիկոլ Փաշինյանին,  կարծես թե, դուր է գալիս Սերժ Սարգսյանի հագով կարված պիջակը։

«Տպավորություն եմ ստացել, որ Սերժ Սարգսյանի համար կարված քաղաքական բաճկոնը, շատ է դուր եկել նաև Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ վարչապետի պաշտոնակատարն այդպես էլ չհրաժարվեց սուպերվարչապետությունից, ոչ էլ Բաղրամյան 26-ը հանձնեց նախագահին։

Մանրամասները՝ տեսանյութում: