Yerevan.Today-ը ՀՀ քննչական կոմիտեի ու ՀՀ ոստիկանության կողմից Yerevan.today լրատվականի խմբագրությունում կատարված խուզարկության առնչությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Քննչական Կոմիտեի և Ոստիկանության կողմից խուզարկություն կատարվեց Yerevan.today լրատվականի խմբագրությունում: Խուզարկությունը կատարվեց մոտ 6-7 ժամ՝ խաթարելով կայքի գործունեությունը: Նախ աշխատակիցների մուտքը գրասենյակ արգելված էր քննչական գործողությունների իրականցման հիմքով, այնուհետև այդ հնարավորությունից …

