Ս. թ. սեպտեմբերի 19-ին, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: Մ. Սարյանի Փարիզում եղած ժամանակաշրջանը (1926 թ. հուլիս – 1928 թ. հունվար) առանցքային, և մինչև օրս ոչ լրիվ բացահայտված, նշանակություն է ունեցել նկարչի ճակատագրում: Նա, ով միշտ նորի որոնողն էր, 1921-1926 թթ. …

