ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգելի ընկերներ… Երկու օր առաջ Երևանի ավագանու ընտրությունների առթիվ կատարածս հայտարարության կապակցությամբ կրկին անգամ հայտարարում եմ, որ թող որևէ մեկը դա հիմք չընդունի իմ և իմ քաղաքական ղեկավար պարոն Ծառուկյանի փոխհարաբերությունները քննարկման առարկա դարձնելու համար… Նորից եմ կրկնում՝ Գագիկ Ծառուկյանն իմ ղեկավարն է, …

