Հունվարին առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացում է նկատվել ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հունվարի 19-ին դիտանցումներ է իրականացրել Ստեփանակերտի առևտրային վայրերում և հունվարի 1-ի համեմատ գնաճ է արձանագրել: Ըստ այս մարմնի տվյալների՝ դիզվառելիքի գինը 20 օրում 15%-ով է աճել, լոլիկինը՝ 11, «աղքատների» սնունդ կարտոֆիլը թանկացել է …