Կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ-ն ինձ առաջարկ չէին անի, իսկ եթե գրպանային լինեի՝ ինչիս էր պետք դաշինքով գնալ ընտրությունների. Արամ Սարգսյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Մենք» դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր այն ընդդիմախոսը, որը բովանդակային առումով նոր թարմություն է  բերելու և օժանդակելու է անհրաժեշտ փոփոխություններին:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մենք» դաշինքի կազմի մեջ մտած «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ շեշտելով, որ չեն լինելու գրպանային ընդդիմություն:

Հարցին՝ որ ուժին  են համարում այդպիսի ընդդիմություն, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց.

«Այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք ժողովրդին մեկ այլ բան ասելով հայտնվել են խորհրդարանում, որտեղ արել են մեկ այլ բան»:

Գրպանային ընդդիմության վերաբերյալ հարցին պատասխանելով  էլ դաշինքի կազմի մեջ մտած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ նկատեց.

«Հավատացնում եմ՝ այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես մշտապես ասել եմ այն, ինչ մտածում եմ. այդ մասին գիտի նաև Նիկոլ Փաշինյանը: Շատ շնորհակալ եմ «Ելք» դաշինքի իմ գործընկերներին. այս առումով՝ այո՛ իրար տուն գնալ գալ էլ կա, բայց դա չի խանգարել և չի խանգարելու, որ ես իմ առանձնահատուկ տեսակետն ասեմ, որը նաև տարբերվող է: Եթե ես գրպանային լինեի, ինչիս էր պետք, որ դաշինք կազմեի. կարծում եք Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ-ն ինձ առաջարկ չէին անի, որ ես իրենց ցուցակով գնայի: Եթե այդպես եք կարծում՝ ապա դա այդպես չէ»:

 

՛