Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու դիմումին
Քաղաքականություն
10.11.2018 | 18:34Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն տալու դիմումին:
«Քաղաքացիությունը շնորհում է նախագահը, մենք դրական եզրակացությունը տվել ենք: Քաղաքացիություն տրամադրելու խնդիրը լուծված է»,- նշել է Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սասնա ծռեր» կուսակցությունը տարածել էր հայտարարություն և տեղեկացել, որ Ժիրայր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու դիմումը Կառավարությունից մերժվել է: