Ինչ է տեղի ունեցել ՀԱՊԿ գագաթաժողովում. «Հրապարակ»

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.«ՀԱՊԿ նիստը բավականին բուռն է ընթացել։ Նիստի մասնակիցները որոշում են ունեցել, որ ԶԼՄ-ներին մանրամասներ չեն փոխանցելու, ասելու են միայն, որ գլխավոր քարտուղարի հարցը տեղափոխվել է դեկտեմբերի 6-ի ԵՏՄ գագաթնաժողովի օրակարգ, սակայն պայմանավորվածությունը խախտել է Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, որը՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ասել է, որ իրենք կողմ են Բելառուսի թեկնածուին, իսկ բուն քննարկման ժամանակ էլ տեսակետ է հայտնել, որ Հայաստանի թեկնածուի հաստատման դեպքում նոր քարտուղարը ժամանակ չի ունենա 1 տարվա ընթացքում հարցեր լուծել՝ «երկրներով անցնել»։

«Բանն այն է, որ Ղազախստանը, որն ակնհայտորեն լոբբինգ է անում Ադրբեջանին, չի ցանկանում, որ այդ պաշտոնում առաջադրվի Ռուսաստանի թեկնածուն»,- ասաց մեր աղբյուրը։ Ի՞նչ սցենարներ կլինեն դեկտեմբերի 6-ին։ «Հնարավոր սցենարները հետեւյալն են․ Բելառուսն ու Ղազախստանը մնում են իրենց դիրքերում, Հայաստանը զիջում է իր դիրքերը․ սա քիչ հավանական է։ Ղազախստանն ու Բելառուսն են զիջում՝ դա եւս քիչ հավանական է։

Ըստ ամենայնի՝ հավանականը ժամանակավոր պաշտոնակատարն է»։ Բայց մի նուրբ խնդիր էլ կա՝ ՀԱՊԿ դիտորդության նախագիծը, որը մշակել է Բելառուսը․․․ Ադրբեջանի համա՞ր է մշակվել։ «Ինչո՞ւ ոչ, սակայն այն նաեւ ընդհանուր խնդիր է լուծում»։ Հնարավո՞ր է բարտեր․ մենք թույլ ենք տալիս Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ դիտորդ անդամ, Հայաստանը տարիուկես շարունակում է գլխավոր քարտուղարի պաշտոնը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: