Հայտնի են դարձել Թուրքիայում սպանված սաուդցի լրագրողի վերջին խոսքերը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլում սաուդական հյուպատոսարանի շենքում դաժանաբար սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի վերջին խոսքերը թուրքական աղբյուրի պնդմամբ լսելի են եղել սպանության ձայնագրության մեջ. փոխանցում է ermenihaber-ը:

Սպանության ընթացքում կատարված ձայնագրությունը Կատարի կենտրոնական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության համար մեկնաբանած թուրք լրագրողը նշել է, որ Խաշոկջիի սպանությունն իրականացնող խումբը խեղդել է նրան և այդ ընթացքում ձայնագրության մեջ լսելի են սաուդցի լրագրողի վերջին խոսքերը. «Խեղդվում եմ։ Պարկը հանե՛ք գլխիցս…»։

Խոսքը վերաբերում է այն ձայնագրությանը, որի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, թե այն տրամադրել են ԱՄՆ-ին, Անգլիային, Գերմանիային և Սաուդյան Արաբիային։

«Daily Sabah» թերթի թղթակցի հավաստմամբ ինքը լսել է ամբողջ ձայնագրությունը և սպանության ամբողջ գործընթացն, ըստ նրա, տևել է շուրջ 7 րոպե։