Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը

Լուրեր

11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
Բոլորը

Անթալիայում՝ COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում, հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, առևտրատնտեսական կապերի զարգացումն ու տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակումը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացմանն ուղղված քայլերը։

«Թուրքիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Անթալիա և մասնակցությունն Առաջնորդների գագաթնաժողովին:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին միջոցառման լավ կազմակերպման առիթով։

Վարչապետ Փաշինյանը նաև ցավակցություն է հայտնել Իզմիրի մետաղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծել են այն առաջ մղելու և տրամաբանական ավարտին հասցնելու կարևորությունը: Այդ առումով, կողմերը կարևորել են մինչ այժմ իրականացված միջոցառումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ նշելով, որ այն նոր ազդակ է հաղորդել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև հաղորդուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացմանը միտված քայլերին»,- ասվում է Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: