Կառավարությունը հավանություն է տվել Արտադրատեսակների համար արտադրողի (ներմուծողի) պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման ռազմավարությանը և դրանից բխող 2018-2021թթ. միջոցառումների ծրագրին: Ըստ այդմ՝ նախատեսվում է հստակեցնել վտանգավոր արտադրատեսակների էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և վնասազերծման համակարգի ներդրման համար անհրաժեշտ բնապահպանական քաղաքականության հիմնական խնդիրները և նպատակները, նախադրյալներ ստեղծել «Գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի գիտակից կառավարման համակարգի» ներդրման …