Մենք մեր քաղաքացիներին խրախուսելու ենք, որ աշխատեն, իրենց աղքատության և հուսահատության հետ չհամակերպվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մեր Կառավարության քաղաքականությունն է եղել և լինելու է աշխատանքի խրախուսումը, մենք մեր քաղաքացիներին խրախուսելու ենք, որ նրանք աշխատեն, իրենց աղքատության և հուսահատության հետ չհամակերպվեն՝ իհարկե ունենալով Կառավարության աջակցությունն՝ իրենց համար ճանապարհ հարթելու ուղղությամբ։

Այս մասին այսօր Ազգային  ժողովում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ իրենց իրականացրած քայլերի արդյունքում ՀՀ-ում թոշակ և նպաստ ստացող 85 հազար մարդ 2019 թվականին կստանա այնքան թոշակ և նպաստ, որ մենք համոզված կլինենք, որ իրենք իրենց սնունդը գնելու հնարավորություն կունենան։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019 թվականին պոլիկլինիկաների 14000 աշխատակցի աշխատավարձը ևս կբարձրանա, իսկ եկամտահարկի փոփոխության արդյունքում ավելանալու են ավելի քան  210 հազար քաղաքացու աշխատավարձ։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ  իրականացված այս միջոցառումները փաստում են, որ Կառավարությունը հավասարաչափ է առաջ գնում ինչպես աշխատանքը խրախուսելու, այնպես էլ սոցիալական երաշխիքներ ստեղծելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։