Կարեն Ղազարյանին Բաքվի կողմից դատական գործընթացում ներգրավելը մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է. ԱԳՆ

Լուրեր

19.10.2026 | 10:13
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 10:05
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիներին 15 հազարական դրամ վճարելու գործով նախաքննությունն ավարտվել է
19.10.2026 | 09:49
Մանասյանն Ավստրալիայում քննարկել է ՄԻՊ հաստատությունների անկախության և ատելության խոսքի կանխարգելման հարցեր
19.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ի սկզբանե հստակ էր, որ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են անհայտ պայմաններում ադրբեջանական տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի ներգրավմամբ բեմականացում իրականացնել՝ տեսախցիկների առջև նրան իբրև դիվերսանտի ներկայացնելով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Բայց իրենց այս առաջնային սցենարը տապալվեց, քանի որ Կարեն Ղազարյանն ուներ հոգեկան խնդիրներ և պարտադիր զինվորական ծառայության չէր զորակոչվել: Հայաստանը Կարեն Ղազարյանի առողջական վիճակի հետ կապված բոլոր ապացուցները միջազգային կազմակերպությունների միջոցով փոխանցել է, որոնք ակնհայտորեն անտեսվել են ադրբեջանական իշխանությունների կողմից»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ դատական գործընթաց բեմականացնելով՝ Ադրբեջանը փորձում է ծանր մեղադրանքով գործում ներգրավել ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մարդու, որը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:

«Այս ամբողջ ֆարսը հետապնդում է միայն մեկ նպատակ. այս անմեղ մարդուն ներկայացնել որպես հանցագործ և որոշակիորեն հավասարության նշան դնել նրա և ծանր հանցագործություն իրականացրած ադրբեջանցի դիվերսանտների միջև»,- ընդգծեց Նաղդալյանը՝ հիշեցնելով, որ 2015 թվականին Արցախի դատարանի կողմից դատապարտվել է երկու ադրբեջանցի, որոնք մեղադրվում են սահմանն անօրինական հատելու, զենք կրելու, ատելության հողի վրա անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն կիրառելու, իսկ նրանցից մեկն էլ՝ ևս երկուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ:

«Հայաստանի ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում, և մեր օրակարգում շարունակում է մնալ մեր հայրենակցին հայրենիք վերադարձնելու հարցը»,- եզրափակեց Աննա Նաղդալյանը: