Հայտնի է, թե ով է ղեկավարելու ԲՀԿ նախընտրական շտաբը. Ծառուկյանը կուսակիցներին չի՞ վստահում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախնտրական շտաբը ղեկավարելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս տեղեկությունները Factor.am-ին փոխանցեցին ԲՀԿ աղբյուրները: Տեղեկության վերաբերյալ զրուցեցինք ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ: Նա նշեց, որ շտաբի պետը որոշված է, բայց այս պահին չեն հայտարարելու, թե ով է: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը որեւէ անգամ նախընտրական շրջանում շտաբի ղեկավարման պարտականությունն իր վրա չի վերցրել, այս գործը վստահել է կուսակիցներին: Մասնավորապես, 2017-ի ընտրությունների ժամանակ կուսակցության շտաբի ղեկավարը եղել է Իշխան Զաքարյանը: Այս անգամ ինքնուրույն շտաբի աշխատանքը ղեկավարելու որոշումը, թերեւս, պայմանավորված է ԲՀԿ-ում առկա իրավիճակով․ բոլորը սկսել են միմյանց վրա «բոչկա» գլորել՝ Ծառուկյանի մոտ միավորներ հավաքելու եւ Երեւանի ավագանու ընտրությունների ձախողումը իրենցից հեռու պահելու համար։

Ի դեպ, Ծառուկյանը,ով գլխավորելու է ԲՀԿ ցուցակը,նաեւ միանձնյա որոշում է, թե ով ԲՀԿ համամասնական ցուցակի որ տեղում է լինելու:

Factor.am-ը գրել էր, որ թիվ 1 ընտրատարածքից՝ Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից առաջադրվելու է պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Թիվ 4 ընտրատարածքում՝ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններում առաջադրվելու են Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը: Թիվ 2 ընտրատարածքում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում առաջադրվելու է Տիգրան Ուրիխանյանը: Լոռու մարզում առաջադրվելու է պատգամավոր Վանիկ Ասատրյանը:

Շիրակի մարզում էլ ԲՀԿ-ն ներկայացնելու են Վարդևան Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը: Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, որը թիվ 12 ընտրատարածքն է, առաջադրվելու են Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը: Զոհրաբյանն աշխատելու է Սյունիքում, իսկ Բագրատյանը՝ Վայոց ձորում: Արմավիրի մարզում էլ ԲՀԿ-ի հույսը Արայիկ Աղաբաբյանն է

ԲՀԿ ցուցակում թարմ դեմքեր լինելու են Երևանի ավագանու անդամ Արման Աբովյանը, տրանսպորտի նախարար Արմեն Արզումյանը և «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը: ԲՀԿ համամասնական ցուցակը բաղկացած է լինելու 200 թեկնածուից:

Հայկ Վարդանյան