Սեպտեմբերի 24-25-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպումը, որին ներկա է եղել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Հանդիպմանը մասնակցել են Արեւելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Բելառուսի խորհրդարանների, ինչպես նաեւ Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչներ: Քննարկվել են անդամ երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցության ընդլայնմանը, փորձի …

