Հայտնի է ԼՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Առաջիկա Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար, ԼՀԿ Կառավարման խորհրդի փոխնախագահ Մանե Թանդիլյանը. տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից:

Հաղորդագրությանը կցված է լուսանկար։

Թանդիլյան Մանե. ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում

1999թ. ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:

2002թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:

2016թ. ACCA անդամ է։

Աշխատել է. 2003-2004թթ․ որպես ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում։

2004թ․ աշխատել է որպես հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։

2004-2006թթ․ աշխատել է գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում։

2006-2008թթ․ որպես գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։

2009-2017թթ․ որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։

2017թ․ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է պատգամավոր Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքից։

2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Լուսավոր Հայաստան Կուսակցության փոխնախագահն է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա: