ՀՀ Կառավարության այսօրվա նիստում գործադիրի անդամները հավանության արժանացրին «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ «ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով: Մի շարք երկրների ամուսնաընտանեկան իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ ամուսնությունն առավելապես լուծվում է …

