Այս քարոզարշավին բացառվում է ուսուցիչների ներգրավվածությունը. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 19:44
Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար
04.09.2026 | 19:30
Արցախում հարսանիքի քավոր լինելը՝ «հանցագործություն»․ հրապարակվել է Վարդանյանի դատավճռի տեքստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 19:14
Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետ
04.09.2026 | 19:00
Պուտինը ջղաձիգ է՝ ՀՀ-ն դուրս է գալիս ՌԴ-ի ազդեցության գոտուց․ վստահ էր՝ ՀՀ-ն չի փախչելու, Արևմուտքին հետաքրքիր չէ. Բարդուղ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 18:44
Աստղային ֆուտբոլիստներ, որոնք մնացել են առանց ակումբի
04.09.2026 | 18:27
Կասեցվել է լիմոնադի արտադրությունը
Բոլորը

Ուսուցիչների ներգրավվածությունն այս քարոզարշավին բացառվում է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Դպրոցներն ապաքաղաքական են, և ուսուցիչներն ու տնօրեններն այլևս պարտավորություն չունեն որևէ կերպ ներգրավվելու ընտրություններին, հետևաբար՝ իրենց աշակերտներին և նրանց ծնողներին ներգրավելու: Դա անմիջականորեն ազդել է կրթական ոլորտի, որակի վրա: Ընտրություն կեղծող ուսուցիչը չէր կարող քաղաքացի դաստիարակել»,- հավելեց նախարարի պաշտոնակատարը:

Արայիկ Հարությունյանի համար սրանք հերթական ընտրություններն են, պարզապես, նրա հավաստմամբ, այս անգամ բազմաթիվ խոչընդոտներ չկան. «Քաղաքական թիմերի կողմից տարբեր խմբերի նկատմամբ ճնշումներ չկան, ընտրություններն ազատ են, թափանցիկ, որևէ լուրջ գործոն չկա, որը կազդի դրանց արդյունքի վրա»:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակին. Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այն կազմվել է՝ պրոֆեսիոնալիզմի, քաղաքական անցած ճանապարհի, քաղաքական պրոցեսների վրա ազդելու հնարավորությունները հաշվի առնելով:

Մանրամասները՝ տեսանյութում: