Մինչ իր բուն ելույթին անցնելը «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ Շանթ Հարությունյանը միացել է շարժմանը ու հացադուլ է հայտարարել բանտում: «Գյումրիում բողոքի ակցիա են իրականացրել»,- տեղեկացրեց Սանասարյանը՝ հույս հայտնելով, որ հանրապետության մյուս քաղաքներն էլ կմիանան շարժմանը: Ապա դիմելով հանրությանը Դավիթ Սանասարյանը կոչ արեց. «Գործադուլ արեք, միացեք հրապարակին, հանրահավաքին ու 2 օրից ռեժիմը …