Դատապարտյալ Է. Տ.-ին կարանտինային խցից ընդհանուր խուց տեղափոխելու և անհրաժեշտ դեղորայք տրամադրելու հարցով Է. Տ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը 2017 թ. դեկտեմբերի 25-ին դիմել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչություն: Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ա. Համբարձումյանը, սակայն, պատասխան գրությամբ նշել է, որ Է. Տ.-ին զննել է հոգեբույժը և եզրակացրել, որ նա «բուժման կարիք …