Առաջիկա ընտրությունները կարող են դառնալ լավագույնը Հայաստանի պատմության մեջ․ Եվրոպական երկրների գործուն աջակցությունը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ միջազգային հանրությունն աջակցության պատրաստակամություն է հայտնել։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը միտված է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ իրականացնել վստահելի ու թափանցիկ արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները։

Արարողությանը ներկա առաջին փոխվարչապետի խոսքով՝ ծրագրի առաջնահերթ նպատակը դեկտեմբերի 9-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին աջակցությունն է։ Այդուհանդերձ, ունեն նաև երկարատև պլաններ՝ աջակցելու և կայունացնելու Հայաստանի ընտրական գործընթացներն առհասարակ։

«Հույս եմ հայտնում, որ մենք կշարունակենք մեր ջանքերը և մի շարք միջազգային գործընկերներ, որոնք այս ընթացքում մասնակցել են մեր աշխատանքներին, այլևս պաշտոնապես կանդամակցեն ծրագրին»,- ընդգծեց փոխվարչապետը։

Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումի արդյունքում ծրագրի իրականացման նպատակով Եվրոպական միության, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի կառավարությունները հատկացրել են, համապատասխանաբար, 1.5 միլիոն եվրո, 700 հազար եվրո, կես միլիոն ֆունտ ստեռլինգ և 1.5 միլիոն շվեդական կրոն՝ «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրն իրականացնելու համար։

Իսկ ահա Հայաստանի կառավարությունը հատկացրել է 700 հազար դոլար։ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու համոզմամբ՝ առաջիկա ընտրությունները կարող են դառնալ լավագույնը Հայաստանի պատմության մեջ և նույնիսկ օրինակ ծառայել այլ երկրների համար։

«Այն ջանքերը, որ ԵՄ-ն և նրա երեք առաջատար անդամները ներդնում են, օգնելու են հայ ընտրողներին վստահ լինել, որ իրենց քվեն չի գողացվի և տեղ կհասնի»,- նշեց Պյոտր Սվիտալսկին։

Ծրագրի թիրախում մի քանի կարևոր կետ կա․ քվեարկության ընթացքի ու արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը, երիտասարդ ընտրողների իրազեկվածությունը, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը։ Նախատեսված հանձնառություններն ամրագրող փաստաթուղթ ստորագրվեց։ Արդեն հետընտրական շրջանում՝ ծրագիրը, ԿԸՀ-ի հետ համագործակցելով, կստեղծի նաև էլեկտրոնային ուսուցման հարթակ, որը թույլ կտա մշակել նյութեր՝ թիրախային ամենատարբեր լսարանների համար։

Նելլի Մելքոնյան