Լուրեր

16 Փետրվար 2018 | 19:16 Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները 2017թ. ՀՔԱՎ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ութմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների 2017 թ. մշտադիտարկման արդյունքները:  2017 թ.-ին մշտադիտարկած 1168 հրապարակումներից 168-ը հրապարակվել են պետական մարմինների պաշտոնական ինտերնետային էջերով, որից 164-ը՝ ՀՀ Ոստիկանությանկողմից: Ընդ որում ՝ Ոստիկանության հրապարակումներից 142-ը ՀՀ ոստիկանության կողմից թմրամիջոց գործածող, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանցհայտնաբերմանն են վերաբերել: Հետաքրքիր է, որ 2017 թ. ՀՀ Առողջապահության նախարարությունը թեմային առնչվող ընդամենը 1 հրապարակում է ունեցել, իսկ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարության պաշտոնական ինտերնետային էջում այդ թեմայով որևէ հրապարակում չի եղել: Կարծրատիպային «թմրամոլ» կամ «թմրամոլություն» բառեր են պարունակել ուսումնասիրված 1168 հրապարակումներից 75-ը (6.4 տոկոս)։ Այս առումով, կարող ենք արձանագրել, որ2017 թ.-ին 2016 թ.-ի համեմատությամբ նման եզրույթների գործածման դեպքերի թիվը նվազել: Այնուամենայնիվ, թմրամիջոց գործածող անձանց և նրանց խնդիրների նկատմամբ խարանի խորացմանը նպաստող հրապարակումները շարունակում են կայուն տեղզբաղեցնել, ուստի՝ շարունակվում է նաև թմրամիջոց գործածող անձանց մեկուսացման քաղաքականությունը։ Հրապարակումների գերակշիռ մասը բացասական վերաբերմունք են ձևավորում թմրամիջոցների ու դրանց՝ ոչ բժշկական նպատակներով գործածման նկատմամբ: