Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին Ստեփանակերտ քաղաքում ներկա է գտնվել «Նախիջեւան» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

