Նիկոլ Փաշինյանն օրենքի խախտում է թույլ տվել. իրավապաշտպան

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

«Եթե Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ անձամբ է օլիմպիական գորգ նվիրելու պեմզաշենցի բնակչին, ապա դա քրեական հանցագործություն է»,- արձագանքնելով Factor.am-ի հարցին՝ արդյոք Փաշինյանը օրենքի խախտում թույլ տվել է քարոզարշավի ընթացքում ընտրողին խոստում տալով՝ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անմիջապես հավելելով․ «Բայց եթե ինքը խոստացել է ընտրվելու դեպքում այդ հարցը լուծել, ապա դա դառնում է նախընտրական խոստում: Հիմա ինքը վարչապետ չի, որ ասեր՝ որպես վարչապետ կլուծեմ այդ հարցը: Հիմա ինքն արձակուրդում է»,- նշեց Իոաննիսյանը:

Մեր դիտարկմանը՝ վարչապետի պաշտոնակատարն ուղիղ ասել է՝ կլուծենք այդ խնդիրը, Իոաննիսյանն արձագանքեց. «Հենց դա է խնդիրը, որ չի հստակեցնում, եթե «կլուծենքը» հասկանում ենք, որ անձամբ ինքը կամ կուսակցությունը կլուծեն խնդիրը, ապա դա քրեական հանցագործություն է»:

Հիշեցնենք՝ այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում Պեմզաշեն համայնք այցելած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իրեն դիմած քաղաքացուն օլիմպիական գորգ է խոստացել՝ մարզումներ անցկացնելու համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրենքի խախտում է թույլ տվել երկու հոդվածներով՝ Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 7-րդ և Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 5-րդ մասերով:

Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 5-րդ մասը սահմանում է՝ ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում` կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը`պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:

Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 7-րդ մասն էլ սահմանում է՝ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել 19 (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները:

«Նշված հոդվածներով արգելվում է նման հանձնարակականն ու խոստում տալը»,- ասաց իրավապաշտպանն, ապա հավելեց. «Դա հիմք է քրեական գործ հարուցելու համար, դրա համար պետք է նախ և առաջ զգուշացնել, որ չկրկնվի, որովհետև կարևոր է կանխելը: ԿԸՀ-ն պետք է զգուշացնի, զգուշացնելուց հետո, եթե կրկնվի, ապա համապատասխան գրություն ուղարկվի ՀՔԾ»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Factor.am-ին պարզաբանում ստանալ չհաջողվեց: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խոստացավ նյութին ծանոթանալուց հետո պարզաբանում տալ, սակայն ավելի ուշ կատարած մեր զանգերը մնացին անպատասխան: