Չեմ կարծում, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը զղջալու բան ունի։ Այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առաջին օրը լրագրողների հետո զրույցում ասաց կուսակցության պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյոք չունե՞ն մտավախություն, որ քաղաքացիները, այնուամենայնիվ, չեն մոռացել, որ իրենք հեղափոխությանը չսատարեցին առաջին իսկ օրվանից։ Թանդիլյանը նշեց, որ վստահ է՝ քաղաքացիներն ամեն ինչ շատ լավ հիշում են, …

