Բիզնես Արմենիայի և լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ կազմակերպվել է լիբանանցի գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված պատվիրակության այցը Հայաստան։ Նախորդ 2 օրերի մշակութային-ճանաչողական օրակարգից հետո պատվիրակությունն այսօր գործնական քննարկումները սկսել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմամբ։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը, …

