Մինսկի խումբը չի հանձնվում և կայուն խաղաղության ուղիներ է փնտրում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում կազմակերպված «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» խորագրով համաժողովին։ Հոգլանդը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսին կամ հուլիսի սկզբին կայցելեն տարածաշրջան: Նա նաև նշել է, որ Մինսկի խումբը կցանկանար որքան հնարավոր …