«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի անդամներն այցելել են COAF սմարթ կենտրոն

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտաքին գործերի նախարարությանը կից «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայում ձևավորված ավանդույթի շրջանակներում նոյեմբերի 23-ին ասոցիացիայի անդամներն այցելեցին Սաղմոսավանք վանական համալիր և Լոռիում գտնվող COAF սմարթ կենտրոն:

Սաղմոսավանք այցի ընթացքում ասոցիացիայի անդամները ծանոթացան վանական համալիրի պատմությանը և մասնակցեցին սուրբ պատարագի:

COAF սմարթ կենտրոնում տեղի ունեցած շրջայցի ժամանակ Երևանում հավատարմագրված դեսպանների կանայք և կին դեսպանները ծանոթացան կենտրոնի գործունեությանը և իրականացվող ծրագրերին, որոնք ընդգրկում են հստակ կազմավորված ամենօրյա դասընթացներ՝ բլոկչեյն, ռոբոտիկս, ծրագրավորում ու կոդավորում, անգլերեն լեզու, երաժշտություն ու պար, գյուղատնտեսություն, արվեստ և այլ ուղղություններով:

Ասոցիացիայի նախագահ Իրինա Իգիթխանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիան շարունակում է նախաձեռնությունները՝ ուղղված Երևանում հավատարմագրված դեսպանների կանանց և կին դեսպաններին ծանոթացնելու Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությանը և ավանդույթներին։ Անդրադառնալով այցի նպատակին նա նշեց, որ այս տարի որոշվել է այդ նախաձեռնությանը նոր երանգ հաղորդել՝ օտարերկրյա գործընկերներին Հայաստանը ներկայացնելով վերջին տարիներին երկրում արագ տեմպերով զարգացող տեղեկատվական և թվային ոլորտի լույսի ներքո, իսկ այցելությունը COAF սմարթ կենտրոն դրա լավագույն առիթն էր հանդիսանում:

Իրինա Իգիթխանյանը մասնավորապես ընդգծեց, որ նորարարությունը և ստեղծագործ կրթությունը Հայաստանի զարգացման օրակարգի հիմնասյուներից են, և կարող է վստահաբար շեշտել, որ Հայաստանը իրապես լուրջ հայտ է ներկայացրել այդ ոլորտները դարձնելու միջազգային հարթակում իր հիմնական այցեքարտը։