Հոկտեմբերի 29-30-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Համերգի հատուկ հյուրը կլինի նաև ֆրանսաբնակ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: «Քեզ համար, Ազնավո՛ւր» խորագրով համերգային ծրագրի ընթացքում Հայկ Պետրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Սոնա Ռուբենյանը, Էրիկը և այլ երգիչներ կկատարեն շանսոնյեի հայտնի ստեղծագործությունները: Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ մշակույթի …

