Այսօր ոչ թե ավարտում ենք մարտի 31-ին սկսած երթը, այլ սկսում ենք նորովի, որովհետև մեր երթի հաջորդ փուլը շատ ավելի կարևոր է. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Այսօրվա մեր երթը  ամփոփումն է այն քայլարշավի, որ մենք իրար հետ սկսեցինք մարտի 31-ին՝ Գյումրիի Վարդանանց հրապարակից, և մենք այսօր ոչ թե ավարտում ենք այդ երթը, այլ սկսում ենք նորովի, որովհետև մեր երթի հաջորդ փուլը շատ ավելի երկար է և շատ ավելի կարևոր: Եվ մենք, ինչպես պատվով և հաղթանակով անցանք մեր քայլարշավի առաջին փուլը, նույնպես մենք պետք է անցնենք հետագա փուլերը»,- քայլերթի ժամանակ դիմելով քաղաքացիներին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հաջորդ փուլը տնտեսական հեղափոխությունն է:

«Մենք ձեզ խոստացանք, որ Հայաստանում արմատախիլ կարվի ընտրությունները կեղծելու, ընտրակաշառք բաժանելու, մարդկանց ճնշումների ենթարկելու պրակտիկան ու Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Խոստացել էինք, որ Հայաստանում արմատախիլ կարվեն մենաշնորհները, ու այսօր Հայաստանի ոչ մի շուկայում չկա մուտքի որևէ խոչընդոտ, այդ պարտավորությունը լիարժեք կատարված է»,- խոստացած ու կյանքի կոչած մյուս պարտավորությունները թվարկելով՝ ասաց Փաշինյանը, ապա ընդգծեց, որ մանդատը կրկին ստանալու պարագայում կառավարությունն իր ստանձնած պարտավորությունները կշարունակի կատարել: