ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018 թվականի Հայաստանի պետական մրցանակի դափնեկիրը National Instruments ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդն է: Հաղթողի անունն այսօր՝ նոյեմբերի 23-ին, հրավիրած ասուլիսում հայտարարեց մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Ջեյմս Թրուշարդի ղեկավարած ընկերությունն զբաղվում է բնական պաշարների հասանելիության, դեղագործության ու առողջապահության բնագավառների զարգացման, էկոհամակարգի պահպանման, անվտանգ կիբեռտարածքի ստեղծման և …

