Հայտնի է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018 թվականի Հայաստանի պետական մրցանակի դափնեկիրը National Instruments ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդն է: Հաղթողի անունն այսօր՝ նոյեմբերի 23-ին, հրավիրած ասուլիսում հայտարարեց մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Ջեյմս Թրուշարդի ղեկավարած ընկերությունն զբաղվում է բնական պաշարների հասանելիության, դեղագործության ու առողջապահության բնագավառների զարգացման, էկոհամակարգի պահպանման, անվտանգ կիբեռտարածքի ստեղծման և այլ կարևոր ոլորտների խնդիրներով: Նրա կարևոր ծրագրերից մեկը՝ LabVIEW-ն, տվյալների հոսքի ծրագրավորման լեզու է, որը համապատասխանում է չափումներ կատարելու ժամանակ գիտնականների ու ճարտարագետների մտածելակերպին:

«Հայաստանը որդեգրել է բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ռազմավարությունը, և մենք պետական, մասնավոր ու սփյուռքի բյուջեի հաշվին փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ստեղծենք այնպիսի միջավայր, որ ՏՏ ոլորտը պատշաճ կերպով զարգանա»,- նշեց մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ մրցանակաբաշխությունը հատկանշական է նրանով, որ դրա շրջանակում Հայաստան են հրավիրվում ՏՏ ոլորտում միջազգային ներդրում ունեցած մարդիկ, որոնք իրենց ներդրումն են ունենում նաև հայկական ոլորտի զարգացման գործում և համաշխարհային ՏՏ միջավայրում բարձրացնում Հայաստանի վարկանիշը:

Հավելենք, որ մրցանակը կհանձնի ՀՀ վարչապետը՝ հանդիսավոր արարողության ընթացքում, որին կհաջորդի եռօրյա ծրագիր: Այն կներառի ծանոթացում Հայաստանի ՏՀՏ ոլորտին, շնորհանդեսներ, միջոցառումներ ՏՏ ակադեմիական և գործարար հանրության մասնակցությամբ:

Նշենք, որ 2009 թվականին սահմանված այս մրցանակն ամեն տարի շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումներն այդ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական զարգացումների, որոնք դրականորեն են անդրադառնում պատմության ընթացքի վրա: Այդ ներդրումները կարող են ունենալ տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական և ֆինանսական դրսևորումներ: Նախորդ տարիներին այն ստացել են այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են Apple Computer կորպորացիայի հիմնադիր Սթիվ Վոզնյակը, «Կասպերսկի» լաբորատորիայի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, Nest Labs ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը և Open Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պոզենը: