Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության խոշորացույցի տակ փոքր և միջին բիզնեսն է։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով նախարարության առաջնահերթություններին, ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: «Փոքր և միջին բիզնեսին աջակցելը նպատակ ունի առաջին հերթին բարձրացնել ֆինանսական միջոցների հասանելիությունը, որովհետև նրանք խոցելի են»,-ասաց Խաչատրյանը։ Անդրադառնակով հեղափոխությունից հետո տնտեսության ակտիվությանն ու …

